Բաբո ջան, հլա գլուխդ վեր բարձրացրու ու կարդա 6-րդ դասարանի
«նոր չափորոշիչներով» կազմված «միջազգային հանրության» համար տպագրված ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ դասագրքի «ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ»։
Գիրքը կոչվում է «Իմ հայրենիքն ու աշխարհը», այսինքն գլխավոր բովանդակությունը պետք է լինեին Հայաստանն ու հայերը, իսկ աշխարհը այդ համատեքստում, բայց ի՞նչ կա այս «դասագրքում» հայերի ու Հայաստանի մասին, ոչինչ կամ գրեթե ոչինչ։
Հիշո՞ւմ եք՝ անցած ուսումնական տարին աշակերտները դիմավորեցին առանց բազմաթիվ դասագրքերի։ ԿԳՄՍ-ն ձախողել էր այդ հույժ կարևոր գործը։ Այս տարի էլ է ձախողել։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է. «Երեք առարկայից այս տարի չունենք դասագրքեր, բայց հին դասագրքերով դասավանդել հնարավոր չի լինի, որովհետև այս առարկաների դասագրքերն ամբողջությամբ փոխվել են» ։ Նա ասել է, որ դասագիրք չունեն նաև 10-րդ դասարանների համար նախատեսված «Հայոց պատմություն» առարկայից։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը վերակենդանանալու նշաններ է ուզում ցույց տալ։ Հիշեցնենք, որ երեք տարի առաջ, բուհական ինքնավարության կոպիտ խախտման և այլ հիմնավորումներով, նախագիծը տապալվել էր։
«Գիտելիքը ուժ է, զարգացած երեխան` լուսավոր ապագա»,-այս սկզբունքով են առաջնորդվում ԿԻՊ կրթության և վերապատրաստման ID կենտրոնում, որը Հայաստանում հանդիսանում է միակ կենտրոնը, որը զբաղվում է կրթական ծրագրերի մշակմամբ և դրանց իրացմամբ:
7-րդ դասարանի գրականության դասագիրքն էի նայում.
Րաֆֆին չկա, Ծերենցը չկա, Մուրացանը չկա,Վարուժանը չկա, Սիամանթոն չկա, Ռուբեն Սևակը չկա, Գրիգոր Զոհրապը չկա
Պետրոս Դուրյանը չկա,Միսաք Մեծարենցը չկա, Լևոն Շանթը չկա։
ԿԳՄՍ նախարարի 2024 թ․ օգոստոսի 1-ի N 46-Լ հրամանի համաձայն՝ ՀՀ քոլեջների և արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները (անկախ ավարտելու տարեթվից) կարող են առանց քննություն հանձնելու ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան` բակալավրի կրթական ծրագրի առկա («Անասնաբուժություն» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրերով) և հեռակա ( ոչ տնտեսագիտական 14 կրթական ծրագրերով) ուսուցմամբ սովորելու։
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...